Գլխավոր Հասարակություն 16-ամյա տղայի ոտքը ողնաշարում ուռուցքի պատճառով պարալիզացվել է. ընտանիքն օգնության կարիք ունի

16-ամյա տղայի ոտքը ողնաշարում ուռուցքի պատճառով պարալիզացվել է. ընտանիքն օգնության կարիք ունի

422
0

Araratnews.am-ը նախորդ տարի  անդրադարձել էր Լիլիթ Հարությունյանի որդու առողջական վիճակին: Լիլիթ Հարությունյանը միայնակ մայր է, ամուսինը մահացել է, երբ որդին՝ 16-ամյա Արտակ Հարությունյանը, 3 ամսական է եղել: Երեխան առողջական լուրջ խնդիր ունի՝ երեխայի ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն  էլ՝ ողնաշարին:

Լիլիթ Հարությունյանն այսօր զանգահարել էր խմբագրություն եւ տեղեկացրել՝ երեխայի առողջական վիճակը վատացել է: «Արդեն մի քանի օր է՝ ուռուցքի պատճառով տղայիս ձախ ոտքը պարալիզացվել է: Դպրոց էլ չի գնում»,- մանրամասնեց երեխայի ծնողը:

Տղայի մայրը հիշեցնում է՝ Հայաստանում այս հիվանդությանը բուժում չկա, անգամ քիմիոթերապիայով հնարավոր չէ այն բուժել: Մոր խոսքով՝ պետք է երեխային «յամեր» անել՝ հասկանալու, թե ուռուցքը ինչ աստիճանի է ողնուղեղին դիպչում:

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Լիլիթ Հարությունյանի հեռախոսահամարին՝ +374 77 28 07 89  եւ հաշվեհամարին դրամական փոխանցում անել: Հաշվեհամարները՝ ստորեւ:

Արդշինբանկ
USD 2479600096590000
EUR 2479600096590010
RUR 2479600096590020
AMD 2470056808377610

Ստացող՝ Լիլիթ Հարությունյան