Չորեքշաբթի , 23 Մայիս 2018

    outputra5huxgif
    Showers
    21°
    Home » Մամուլ » «168 ժամ». ԼՂ հարցում Հայաստանն արդեն ունի ԵՄ-ի լիակատար աջակցությունը

    «168 ժամ». ԼՂ հարցում Հայաստանն արդեն ունի ԵՄ-ի լիակատար աջակցությունը

    «168 ժամ». ԼՂ հարցում Հայաստանն արդեն ունի ԵՄ-ի լիակատար աջակցությունը
    Դեկտեմբեր 5, 2017 8:45 Մամուլ A+ / A-

    «168 ժամ» թերթը գրում է. «Վիեննայում շարունակվելու են բանակցությունները հանուն բանակցությունների, քանի որ կողմերը եւ հատկապես՝ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների: Նախարարական հանդիպումները ոչինչ չեն որոշում, պարզապես Մինսկի խումբը եւ միջնորդները փորձում են հավաստիանալ, որ իրենց աշխատանքն ապարդյուն չէ, սակայն իրավիճակը հեռու է կարգավորման շուրջ քննարկումներից: Որքան էլ որ միջնորդները ներկայումս կոնսենսուս ունեն կարգավորման հարցի վերաբերյալ, ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն են, իրավիճակի ներկայիս ընթացքը թելադրում են իրենք՝ կողմերը:

    Զիջումներից խուսափելու Ադրբեջանի քաղաքականությունը պարզ է, դա փորձում են կանխել բոլոր կազմակերպությունները: Հենց այդ պատճառով զսպող հայտարարություն տարածեց ՀԱՊԿ-ը»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով առաջիկա օրերին Վիեննայում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման արդյունքներին:

    Նա բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում. «Միակողմանի զիջումները պատերազմի մեկնարկի հնարավորություն են տալու, ինչը չի բխում որեւէ կողմի շահերից, այնպես որ, դա հնարավոր չէ»,- ասել է նա:

    Իսկ ֆրանսիացի վերլուծաբան Լոռ Դելքուրի  խոսքով՝ Հայաստանն այլեւս ունի նաեւ ԵՄ-ի աջակցությունը բանակցություններում, քանի որ ՀՀ-ԵՄ Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրում ԵՄ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը հայկական կողմն ունի բանակցություններում:

    «Սա սիմվոլիկ, բայց կարեւոր նշանակություն ունի: Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաեւ ԵՄ-ի լիակատար աջակցությունը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top