Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » 17 միլիոն 310 հազար դրամ՝ որսի թույլտվության համար

17 միլիոն 310 հազար դրամ՝ որսի թույլտվության համար

Սեպտեմբեր 13, 2017 17:17 Լուրեր A+ / A-

1222-472x265

Բնապահպանության նախարարի հրամանով օգոտոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքները հաշվի առնելով` նախարարությունը փոփոխություն էր կատարել հրամանի մեջ և արգելել որսը պետական արգելոցին հարակից որսահանդակներում, որպեսզի չվնասվեին արգելոցից հարկադրաբար հեռացած վայրի կենդանիները։

2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու 2164 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել է 17 միլիոն 310 հազար դրամ։

2016 թվականին սիրողական որս իրականացնելու համար տրամադրվել էր 1065 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել էր 8 միլիոն 520 հազար դրամ։

ՀՀ Բնապահպանության նախարարություն

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top