Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Partly Cloudy
13°
Home » Լուրեր » 17 տարեկանում Հայկ Մարտիրոսյանը գրոսմայստերի տիտղոս կստանա

17 տարեկանում Հայկ Մարտիրոսյանը գրոսմայստերի տիտղոս կստանա

Հունիս 19, 2017 19:18 Լուրեր, Սպորտ A+ / A-

Մինսկում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում պատանի հայ պատանի շախմատիստները հիանալի հաջողությունների են հասել:

«Հայկը Մարտիրոսյան, Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը և Արման Միքայելյանը լրացրեցին գրոսմայստերի նորմը: Նման երիտասարդ տարիքում այդ նորմը լրացնելը բավականին մեծ հաջողություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, հայտնում է panorama.am-ը:

Արդեն հոկտեմբերին Հայկը Մարտիրոսյանին կշնորհվի գորսմասյետրի բարձրագույն տիտղոս:

«Սա շատ բարձր նվաճում է, Հայկը 17 տարեկան է ընդամենը: Հայաստանի պատմության մեջ նա կլինի երկրորդը: Իրենից վաղ տարիքում միայն Սամվել Տեր-Սահակյանն է այդ տւտղոսին արժանացել՝ 15 տարեկանում»,-ասաց նա:

Մ. Անդրիասյանն ասաց, Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեկ մրցաշարում չորս պատանի շախմատիստներ հասել են նման բարձր նվաճման:

«Երբ առաջին խաղը լավ եմ խաղում, մրցաշարն ինձ համար շատ լավ արդյունքով է վերջանում»,-ասաց Հայկը, ավելացնելով, որ խաղերի ընթացքում վստահ է եղել:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top