Ուրբաթ , 19 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » 18-ամյա գանացի կիսապաշտպանը տեղափոխվել է Բանանց

    18-ամյա գանացի կիսապաշտպանը տեղափոխվել է Բանանց

    Սեպտեմբեր 12, 2017 19:52 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    59b7dde2b97c5

    «Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 18-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ:

    Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

    Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչև «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդար» ակումբում:

    «Կվասի Սիբոն լավ որակներ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է, խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Բացի այն, որ լավ է գործում պաշտպանվելիս, նաև լավ գրոհ է սկսում:

    Ավելի շատ ապագայի համար է երիտասարդ, բարձր որակներ ունեցող այս ֆուտբոլիստը»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

    Հավելենք, որ Կվասի Սիբոյի հասակն է 182 սմ, քաշը՝ 72 կգ:

    Այսպիսով, «Բանանցն» ավարտում է համալրումներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

    Նման թեմաներ

    scroll to top