Գլխավոր Լուրեր 19-ամյա աղջիկն անձնական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպան լինել

19-ամյա աղջիկն անձնական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպան լինել

6
0

Ապրիլի 19-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին՝ ծառայության ընթացքում մոտեցել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է և սպառնում է կամրջից ցած նետվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն մոտեցել են կամրջին, և այդ աղջկա հետ տևական ժամանակ բանակցություններ են վարել, որպեսզի վերջինս հետ կանգնի իր մտադրությունից: Ոստիկաններին հաջողվել է փրկել աղջկա կյանքը, որն այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Պարզվել է, որ աղջիկն Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մ.Վ.-ն է, ով անձնական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպան լինել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: