Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից. նոր մանրամասներ

    Զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից. նոր մանրամասներ

    Զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից. նոր մանրամասներ
    Դեկտեմբեր 18, 2018 13:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասում 19-ամյա զինծառայողի՝ հրազենային  վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նախնական տվյալներով, մարտական հերթապահության դիրքում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ծնոտի շրջանում՝ իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցի հետեւանքով։

    Հիշեցնենք, որ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, որը բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատից։

    Այս պահի տեղեկություններով՝ Անդրանիկ Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը  գնահատվում է ծայրահեղ ծանր։


    Նման թեմաներ

    scroll to top