Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » 2 փաստաբանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

2 փաստաբանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Հուլիս 17, 2017 23:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

3.thumb

ՀՀ ոստիկանության պետ Վ.Գասպարյանը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողություններն, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ:

Ըստ ոստիկանության՝ փաստաբանի նմանօրինակ գործելաոճն ուղղակիորեն վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ:

ՀՀ ոստիկանության դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 17.07.2017թ. 195-Ա/ԿԳ-17048 որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում) փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներով:

Փաստաբանների պալատից հայտնում են նաև, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը զանգվածային լրատվամիջոցով կատարել է հրապարակում, որով դուրս է եկել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից։

Մասնավորապես, նշվել է, որ փաստաբանը փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին` անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը, իրեն վերապահելով քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորություններ՝ քրեաիրավական որակման է ենթարկել ոստիկանության ծառայողների գործողությունները, որոշակի տեղեկություններ է հայտնել իր պաշտպանյալից սպասվող հակահարվածի մասին:

ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 17.07.2017 թվականի 196-Ա/ԿԳ-17049 որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում) փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5֊րդ մասի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի խախտման հատկանիշներով:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top