Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » 20 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական

    20 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական

    20 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական
    Օգոստոս 9, 2018 16:13 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Օգոստոսի 15-ին Հայաստանի Մ21 հավաքականը կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ:

    Երևան Տոնավաճառ

    Մեր թիմը Քիշնևում մրցելու է Մոլդովայի ընտրանու հետ:

    Հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով, Հայաստանի Մ21 ընտրանին օգոստոսի 12-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

     

    Արմեն Գյուլբուդաղյանցը երիտասարդական հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստի.

    Դարպասապահներ. Սևակ Ասլանյան («Փյունիկ»), Նիկոլաոս Մելիքյան («Արարատ-Արմենիա»),

    Պաշտպաններ. Նարեկ Պետրոսյան («Բանանց»), Ալեքսանդր Հովհաննիսյան («Բանանց»), Էդմոն Մովսիսյան («Փյունիկ»), Հովհաննես Նազարյան («Արցախ»), Դավիթ Տերտերյան («Գանձասար-Կապան») Ռոբերտ Հակոբյան («Փյունիկ»), Ժիրայր Մարգարյան («Շիրակ»),

    Կիսապաշտպաններ. Արթուր Նադիրյան («Փյունիկ»), Դավիթ Նալբանդյան («Արարատ-Արմենիա»), Ռազմիկ Հակոբյան («Ալաշկերտ»), Կարեն Մելքոնյան («Բանանց»), Էմիլ Եղիազարյան («Արցախ»), Հակոբ Հակոբյան («Բանանց»), Հովհաննես Հարությունյան («Զեմպլին Միխալովցե», Սլովակիա), Հովհաննես Պողոսյան («Արցախ»), Հովհաննես Իլանգյոզյան («Փյունիկ»),

    Հարձակվողներ. Գրիգոր Աղեկյան («Արցախ»), Էրիկ Պետրոսյան («Բանանց»)

    Նշվում է, որ Հենրի Ավագյանը բաց է թողնելու Մոլդովայի հետ հանդիպումը, քանի որ «Ալաշկերտ»-ի հետ մեկնելու է Ռումինիա Եվրոպա լիգա 3-րդ փուլի պատասխան հանդիպմանը:


    Նման թեմաներ

    scroll to top