Գլխավոր Լուրեր 20 զինծառայողներից 4-ն են տեղափոխվել Մեղրիի ԲԿ

20 զինծառայողներից 4-ն են տեղափոխվել Մեղրիի ԲԿ

4
0

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

«Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։  Բոլորի վիճակը բավարար է։ Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ: