Գլխավոր Լուրեր 2004-2014 թթ. Հայաստանում հափշտակել են 9 մլրդ դոլար

2004-2014 թթ. Հայաստանում հափշտակել են 9 մլրդ դոլար

2
0

Հայաստանում 2004-2014 թվականներին հափշտակվել է 9 մլրդ դոլար: Այս մասին հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամների» փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը՝ անցումային արդարադատության ենթատեքստում մարդու իրավունքների հարցերով քննարկմանը:

Ամիրյանն ասաց, որ այդ տվյալներն իրենց հայտնի են դարձել մի կազմակերպությունից, որը 2004-2014 հետազոտություն է անցկացրել: «20 տարում պետությունն ամենից շատ է արտասահմանյան օգնություն ստացել, սակայն  ՔԿՀ-ներում, մանկատներում, հոգեբուժարաններում, ծերանոցներում իրավիճակը հասցրել է անմխիթար վիճակի»,- մանրամասնեց Դավիթ Ամիրյանը: