Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Լուրեր » 2017-ին ՔԿՀ-ներում հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ

    2017-ին ՔԿՀ-ներում հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ

    2017-ին ՔԿՀ-ներում հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ
    Հունվար 12, 2018 14:18 Լուրեր A+ / A-

    2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ. – 779) կալանավորված անձինք եւ դատապարտյալներ:

    ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կատարվել է 133.192 (2016թ. – 91.260) ամբուլատոր ընդունելություն, 11.006 (2016թ. – 11.762) լաբորատոր, 5315 (2016թ. – 5.241) ֆլյուորոգրաֆիկ եւ 7.836 (2016թ. – 6.972) ռենտգեն հետազոտություններ: Բժշկական հետազոտություն եւ բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1.981 (2016թ. – 1.232) անձ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ:

    Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 677 (2016թ. – 488) դատապարտյալներ եւ կալանավորված անձինք ենթարկվել են բժշկական հետազոտության եւ բուժման:

    ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 462 (2016թ. – 455) անձ, որոնցից 51-ը (2016թ. – 99) վիրահատվել է:

    Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ:

    Նման թեմաներ

    scroll to top