Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » Լուրեր » 2017-ին լրիվ կամ մասնակի արդարացվել է 180 անձ

    2017-ին լրիվ կամ մասնակի արդարացվել է 180 անձ

    2017-ին լրիվ կամ մասնակի արդարացվել է 180 անձ
    Փետրվար 7, 2018 11:52 Լուրեր A+ / A-

    ՀՀ դատական դեպարտամենտն ամփոփել է նախորդ տարին։ Համաձայն դեպարտամենտի ներկայացրած վիճակագրության՝ ՀՀ դատարանների կողմից 2017 թվականի ընթացքում քրեական գործերով կայացվել է 143 դատական ակտ 180 անձի (180:3861*100=4.7%) վերաբերյալ, որոնցից 142 (78.9%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 (21.1%) անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ:

    Վերը նշված թվերի մեջ ներառված են նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները (4 դատական ակտ` 4 անձի վերաբերյալ), որոնց արդյունքում անձանցից 3-ը ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 1-ը՝ մասնակի:

    Հիշյալ 143 դատական ակտերից 47 դատական ակտ` 63 անձի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:

    1) Լրիվ կամ մասնակի արդարացման դատական ակտերը՝ ըստ դրանք կայացրած դատական ատյանների.

    Հիշյալ 180 անձանցից 156-ը (86.7%) արդարացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից, 23-ը (12.8%) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, իսկ 1-ը (0.5%) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:

    Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 1 դատական ակտ՝ 1 անձի վերաբերյալ, բեկանվել է և օրինական ուժ է տրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատական ակտին (հիշյալ գործը ներառված է ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված արդարացումների թվում):

    Բացի դրանից, հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից լրիվ կամ մասնակի արդարացված 8 անձանց նկատմամբ կայացված դատական ակտերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են (հիշյալ 8 թիվը ներառված չէ վերը նշված լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի մեջ)

    2) Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունները՝ ըստ ծանրության աստիճանի.

    Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունների մեջ առավել շատ տարածված են միջին ծանրության և ծանր հանցագործություններով առաջադրված մեղադրանքների դեպքերը, մասնավորապես` ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 34 անձ (18.9%), միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ 67 անձ (37.2%), ծանր հանցագործության մեղադրանքով՝ 59 անձ (32.8%), իսկ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ 7 անձ (3.9%):

    Բացի դրանից, հարկ է նշել, որ առկա են դեպքեր, երբ անձանց առաջադրված է եղել միաժամանակ երկու մեղադրանք, մասնավորապես` ոչ մեծ ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ, միջին ծանրության և ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 6 անձ, միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 3 անձ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով՝ 2 անձ:

    Արդարացվածներին առավել հաճախ մեղսագրվել են ՀՀ քրեական օրենսգրքի ներքոնշյալ հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարում.

    - ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական անփութությունը)՝ 4 անձ, 322-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը)՝ 4 անձ, 177-րդ հոդվածի 1-ին մասով (Գողությունը)՝ 3 անձ, 333-րդ հոդվածի 1-ին մասով (Սուտ մատնությունը)՝ 3 անձ,

    - միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով (Մարդուն առևանգելը)՝ 5 անձ, 178-րդ հոդվածի 2-րդ մասով (Խարդախությունը)՝ 5 անձ, 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)՝ 5 անձ, 258-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 5 անձ, 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 4 անձ, 333-րդ հոդվածի 2-րդ մասով (Սուտ մատնությունը)՝ 4 անձ, 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 3 անձ,

    - ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով (Գողությունը)՝ 9 անձ, 266-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)՝ 6 անձ, 131-րդ հոդվածի 2-րդ մասով (Մարդուն առևանգելը)՝ 5 անձ, 178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախությունը)՝ 4 անձ, 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)՝ 3 անձ, 138-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնաբարությունը)՝ 3 անձ, 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը)՝ 3 անձ, 358-րդ հոդվածի 3-րդ մասով (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը)՝ 3 անձ,

    - առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)՝ 2 անձ, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)՝ 2 անձ:

    Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 6 անձ արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով:

    3) Արդարացվածների տարիքը և սեռը.

    Լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանցից 176-ը (97.8%) հանդիսացել են չափահասներ, իսկ 4-ը (2.2%)` անչափահասներ:

    Արդարացվածներից 161-ը (89.4%) հանդիսացել են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ 19-ը (10.6%)` իգական սեռի ներկայացուցիչներ:

    4) Արդարացվածների նկատմամբ ընտրված խափանման միջոցները.

    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լրիվ կամ մասնակի արդարացված 180 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց առավել հաճախ ընտրվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:

    Այսպես.

    Վերը նշված 180 անձանցից 112-ի (62.2%) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին, 5-ի (2.8%) նկատմամբ` հրամանատարության հսկողության հանձնելը, 4-ի (2.2%) նկատմամբ` ծնողների հսկողության հանձնելը, 1-ի (0.6%) նկատմամբ՝ անձնական երաշխավորությունը, 3-ի (1.7%) նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, 55-ի (30.5%) նկատմամբ՝ կալանքը, որից 12-ի (6.7%, 21.8%) նկատմամբ կիրառվել է գրավ:

    Այսինքն՝ փաստացի 43 (23.9%) անձ է գտնվել կալանքի տակ և կայացված վերջնական դատական ակտով լրիվ կամ մասնակի արդարացվել:

    Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ լրիվ արդարացված 142 անձանցից ընդամենը 19-ի (13.4%) նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրված եղել կալանավորումը:

     

    Նման թեմաներ

    scroll to top