Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    16°
    Home » Լուրեր » 2017 թ. բանակում արձանագրվել է 60 մահվան դեպք, որից 38-ը՝ խաղաղ պայմաններում

    2017 թ. բանակում արձանագրվել է 60 մահվան դեպք, որից 38-ը՝ խաղաղ պայմաններում

    2017 թ. բանակում արձանագրվել է 60 մահվան դեպք, որից 38-ը՝ խաղաղ պայմաններում
    Փետրվար 13, 2018 13:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2017 թվականին ամենաակտիվ շրջանը նախընտրական քարոզչության շրջանն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Մարդու իրավունքները Հայաստանում 2017 թ.» ամենամյա զեկույցին, նշեց  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը. «Ամենաշատը հավաքներ էր կազմակերպել Հանրապետական կուսակցությունը, ամենաքիչը` կոմունիստական կուսակցությունը, և այդ շրջանում հասարակության կողմից որպես այդպիսին հավաքներն ավելի քիչ էին` նախորդ տարիների հետ համեմատ: Հիմնականում կարելի է հավաքներից որպես այդպիսին առանձնացնել «Սասնա ծռերի» գործով դատավարությունների ժամանակ իրենց հարազատների կողմից դատարանների շենքի մոտ տեղի ունեցած հավաքները, Արթուր Սարգսյանի, ով հայտնի է Հաց բերող անունով, կալանավորման վերաբերյալ տեղի ունեցած ցույցերը, նաև նրա մահվանից հետո էլ ցույցեր եղան: 2017-ին նվազեց քաղաքացիական նախաձեռնությունների անցկացրած հավաքները, և եթե դրանք քիչ են անցկացվում, ապա խախտումներն էլ, բնականաբար, քիչ են»:

    Ինչ վերաբերում է հավաքների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին. «Նախորդ տարի «Հավաքների ազատության մասին» օրենքի մեջ փոփոխություն տեղի ունեցավ, պատճառաբանում էին` իբր թե սահմանադրական փոփոխություններով պայմանավորված: Բայց մի քանի վտանգավոր կետեր ներառվեցին այդ օրենսդրական փոփոխությունների մեջ. որպես հավաքի արգելման հիմք է դիտվում, եթե հավաքը կրելու է, օրինակ՝ ռասայական բնույթ կամ ատելություն է հրահրելու: Հիմա էլ ավելացավ` եթե կա նշվածի վերաբերյալ հիմնավոր կասկած, սակայն թե այդ հիմնավոր կասկածը ո՞վ պետք է մեկնաբանի, ինչպե՞ս պետք է պարզեն, դրա ընթացակարգերի հետ չկա, որը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Այսինքն` ցանկացած դեպքում կարող են ասել, որ կա հիմնավոր կասկած»:

    Բանախոսի խոսքով՝ նոր օրենսդրական փոփոխություններով նաև արգելվում է մեկից ավելի անգամ ինքնաբուխ ցույց կազմակերպել. «Նույն հարցի վերաբերյալ չի կարելի մեկ անգամից ավել ինքնաբուխ հավաք, ցույց անցկացնել, պետք է իրազեկման գործընթաց լինի»:

    Զեկույցում ներառված են նաև դատական համակարգում տեղի ունեցող խոշտանգումները, որոնց վերաբերյալ բանախոսը նշեց. «Օրինակ՝ կարող էին դատարանի շենքում մարդ ծեծել, սա հետընթաց է: Երբ ամեն անգամ թվում է, թե զարմանալու բան չկա, ինչ-որ նոր բանով կարողանում են զարմացնել մարդանց»:

    Խախտումներ եղել են նաև բանակում. ասուլիսի մյուս բանախոս` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` մահվան դեպքերի կեսից ավելին եղել են խաղաղ պայմաններում. «2017 թ. բանակում արձանագրվել է 60 մահվան դեպք, որից 38-ը՝ խաղաղ պայմաններում. սա է ազգ-բանակի պատկերը»:

    Նման թեմաներ

    scroll to top