Չորեքշաբթի , 23 Մայիս 2018

    outputra5huxgif
    Showers
    21°
    Home » Լուրեր » 2017 թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում է եղել

    2017 թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում է եղել

    2017 թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում է եղել
    Մարտ 13, 2018 21:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
    Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։

    Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվել է նախորդ տարվա աշնանը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Վրաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպան Սադոյանն իր հերթին Վրաստանի Արդարարդատության նախարարին հրավիրել է պատասխան այցով լինել Հայաստանում։

    Դեսպան Սադոյանը նշել է, որ 2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր (1․7 միլիոնից ավելի) և հույս է հայտնել, որ այդ թիվն այս տարի ավելի կմեծանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանում: Զրուցակիցներն այս համատեքստում անդրադարձել են Հայաստանից այցելուներին առնչվող հարցերին և դրանց՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ուղիներին:
    Դեսպանը նախարարին ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքներն ու կառավարման նոր ձևի անցմանն առնչվող հարցեր։

    Թեա Ծուլուկիանին իր հերթին խոսել է արդարադատության ոլորտում Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի ու արդյունքների մասին։

     

    Նման թեմաներ

    scroll to top