Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Արցախ » 2018-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի. ԱՄՆ-ի վերլուծաբաններ

    2018-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի. ԱՄՆ-ի վերլուծաբաններ

    2018-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի. ԱՄՆ-ի վերլուծաբաններ
    Հունվար 13, 2018 11:28 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով՝ 2018-ին Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ներկա ստատուս քվոն.

    «Կարծում եմ՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից, եւ դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկայումս ես չեմ տեսնում, որ նոր հակամարտությունը բխեր երկու երկրներից որեւէ մեկի շահերից»:

    Հակամարտող կողմերին Ռուսաստանի կողմից վերջին արտադրության զինատեսակների վաճառքը գարշելի է համարում Ջոն Հերբսթը. «Սառեցված հակամարտության պահպանման քաղաքականությունն ուղղակի գարշելի է. այն օգուտ է քաղում մարդկային ցավից, որը թույլ է տալիս Կրեմլին պահպանել իր ազդեցությունը: Դա ցինիկ եւ զզվելի քաղաքականություն է»:

    Դեսպան Հերբսթի խոսքով՝ ստատուս քվոյի պահպանումը նշանակում է նաեւ կարգավորման բացակայություն. «Պետք է ասեմ նաեւ, որ չեմ տեսնում դեպի խնդրի կարգավորում ուղղված որեւէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն»:

    Այդ մոտեցումը կիսում է նաեւ ամերիկյան ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը. «Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաեւ առաջիկա գարնանը որեւէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»:

    Իրավիճակը սակայն կարող է փոխել որեւէ կտրուկ իրադարձություն, ավելացնում է փորձագետը. «Լուրջ փոփոխությունների դեպքում, անշուշտ, շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այսչափ լուրջ զենքերով զինված տարածաշրջանում բռնի պատերազմ սկսվի»:

    Այնուամենայնիվ, Սթիվեն Բլանկի խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանել.

    «Վրաստանին պաշտպանական «Ջավելին» հակատանկային զենքի վաճառքն ու Պակիստանի ամերիկյան օգնության կասեցումը նշանակում է, որ Հարավային Կովկասի կարեւորությունը նաեւ որպես Աֆղանստանում ամերիկյան ուժերի համար բարձրանում է»:

    Դեսպան Հերբսթի կարծիքով՝ նույնպես, թեեւ Վաշինգտոնը Հարավային Կովկասում ակտիվ քայլերի չի դիմում, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է տարածաշրջանի նկատմամբ նախկին վարչակազմի զգույշ հետաքրքրության քաղաքականությունը:

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top