// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 2018-ին Թուրքիայում գործազրկության աճ է եղել

    2018-ին Թուրքիայում գործազրկության աճ է եղել

    2018-ին Թուրքիայում գործազրկության աճ է եղել
    Մարտ 15, 2019 15:43 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել գործազրկության և զբաղվածության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2017-ի համեմատ 2018-ին Թուրքիայում գործազրկության մակարդակը բարձրացել է:

    Մասնավորապես  2017-ի դեկտեմբերի համեմատ  2018թ. նույն ամսվա ընթացքում գործազրկության մակարդակն աճել է և հասել 13.5 տոկոսի (4մլն 302.000 հոգի):

    2017թ-ի համեմատ 2018-ին 15-24 տարեկան մարդկանց շրջանում գործազրկության մակարդակը նույնպես աճել է և հասել է 24.5 տոկոսի, իսկ 15-64 տարեկանների շրջանում՝ 13.7 տոկոս։

    Ի տարբերություն 2017թ.-ի դեկտեմբերի՝ 2018-ի նույն ժամանահատվածի համեմատ, Թուրքիայի բնակչության շրջանում զբաղվածության մակարդակը նվազել է 633.000-ով և կազմել է 27 մլն 655.000 մարդ։

    Տարբեր ոլորտներում աշխատատեղերի քանակը նույնպես նվազել է 2018-ին։ Մասնավորապես եթե 2017-ին գյուղատնտեսության ոլորտում կար 375.000 աշխատող, ապա 2018-ին աշխատողների թիվը հասել է 258.000-ի։

    Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top
    //