Երեքշաբթի , 25 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    26°
    Home » Արցախ » 2018 թ. առաջին 6 ամիսներին զինվորական ծառայության հետ կապված դեպքերի արդյունքում մահացել է 19 զինծառայող

    2018 թ. առաջին 6 ամիսներին զինվորական ծառայության հետ կապված դեպքերի արդյունքում մահացել է 19 զինծառայող

    2018 թ. առաջին 6 ամիսներին զինվորական ծառայության հետ կապված դեպքերի արդյունքում մահացել է 19 զինծառայող
    Հուլիս 4, 2018 21:52 Արցախ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2018 թ. առաջին 6 ամիսների ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի արդյունքում մահացել է 19 զինծառայող, որոնցից 2-ը՝ սպա, 16-ը՝ պարտադիր ժամկետային և 1-ը՝ պայմանագրային զինծառայողներ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

    «Մասնավորապես`
    • 5-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
    • 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու
    • 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
    • 2-ը՝ հիվանդությունից,
    • 1-ը՝ ականի պայթյունից,
    • 1-ը՝ սպանության հետևանքով,
    • 1-ը դժբախտ պատահարից,
    • 1-ը՝ ավտովթարից:
    Զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ նախաքննություն է իրականացվում 17 քրեական գործով, որոնցից՝
    • 4-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետերով,
    • 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով ու 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով,
    • 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով,
    • 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով,
    • 1ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով,
    • 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով,
    • 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և 130-րդ հոդվածի 2-րդ մասով,
    • 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:
    1 քրեական գործով՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Իսկ 17 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
    Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 12 դեպք (հիվանդություններ, ավտովթարներ):
    Համեմատության համար նշեմ, որ 2017թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում արձանագրվել է զինծառայողների մահված 44 դեպք, որից՝ 35-ը զինվորական ծառայության հետ կապված, 9-ը՝ չկապված (հիվանդություններ, ավտովթարներ, դժբախտ պատահար):
    Զինվորական ծառայության հետ կապված դեպքերից՝
    • հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով-16,
    • ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու-6
    • զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով-3
    • հիվանդությունից-2
    • սպանության հետևանքով-1,
    • դժբախտ պատահարից-3,
    • ավտովթարից-4», – գրել է նա:

    Նման թեմաներ

    scroll to top