Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    12°
    Home » Լուրեր » 2018 թվականին աշխարհում սպանվել է 56 լրագրող

    2018 թվականին աշխարհում սպանվել է 56 լրագրող

    2018 թվականին աշխարհում սպանվել է 56 լրագրող
    Հոկտեմբեր 11, 2018 21:42 Լուրեր, Միջազգային A+ / A-

    2018 թվականին աշխարհում սպանվել է լրատվամիջոցների 56 ներկայացուցիչ։ Այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ «Թղթակիցներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը կոչ է անում նշանակել լրագրողների պաշտպանության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, գրում է РИА Новости-ն:

    Կազմակերպության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում իր մասնագիտական գործունեության համար 56 լրագրող է սպանվել: 2017 թվականին սպանվել էր լրատվամիջոցների 55 ներկայացուցիչ: Լրագրողների մեծ մասը կյանքից զրկվել է հակամարտության գոտիներում:

    Աֆղանստանում, որտեղ առավել մեծ թվով լրագրողներ են զոհվում, 2018 թվականին սպանվել է 13 լրագրող: Աֆղանստանին հաջորդում է Եմենը, որտեղ 5 լրագրող է սպանվել: Լրատվամիջոցների 2-ական ներկայացուցիչներ են սպանվել Պակիստանում, Պաղեստինում և Սիրիայում: Սիրիայում իրենց մասնագիտական գործունեության համար սպանված թղթակիցների թիվը վերջին տարում նվազել է: Միաժամանակ, կազմակերպության տվյալներով, 9 լրագրող սպանվել է սիրիական հակամարտության հետեւանքով:

    Տարեսկզբից լրատվամիջոցների 29 ներկայացուցիչներ (52 տոկոս) սպանվել են ռազմական գործողությունների գոտիներում:

    Նման թեմաներ

    scroll to top