Գլխավոր Աշխարհ 2019-ին Վրաստանում արտահանումն աճել է, ներկրումը՝ նվազել

2019-ին Վրաստանում արտահանումն աճել է, ներկրումը՝ նվազել

24
0

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայությունը (GeoStat) հրապարակել է արտաքին առևտրի տվյալները, որոնց համաձայն՝ 2019 թվականին արտահանումն ավելացել է 12,4 տոկոսով, ներկրումը նվազել է 0,8 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:

Մասնավորապես GeoStat-ի տեղեկատվությամբ, 2019 թվականին Վրաստանում ապրանքով արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12 834.7 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցում է 2,7 տոկոսով:

2019 թվականին արտահանումը կազմել է 3 771.5 մլն դոլար, իսկ ներկրումը՝ 9 063.2 մլն:

Առևտրի բացասական հաշվեկշիռը 2019 թվականին կազմել է 5 291.8 մլն դոլար և արտաքին առևտրային շրջանառության 41,2 տոկոսը: