Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019
Գլխավոր 2019 Սեպտեմբերի 21

ամենօրյա արխիվները: Սեպտեմբերի 21, 2019 21:13

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Դավիթ Տոնոյանը ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,...

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք...

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

Վաղ առավոտից Գյումրիում մեկնարկած Անկախության 28-րդ տարեդարձի տոնակատարությունները շարունակվում են ավելի մեծ ոգեւորությամբ: Սեւ Բերդ ամրոցում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունից հետո...
video

Ամուլսարի շահագործման հարցով պետք է հարգենք բոլոր կողմերին. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

Հայաստանի տնտեսության վերաբերյալ Moody’s կազմակերպության կանխատեսումները բավարար են հասկանալու, որ Հայաստանի տնտեսությունը սահուն զարգացում է ունենալու։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց գործարար...

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների...

«Շիրակ»-ը, «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը հաղթանակ տոնեցին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում 21-րդ տուրը մեկնարկեց երեք խաղով: Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ը հյուրընկալեց  գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին...

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։  Այս մասին հայտնեցին...
video

Արմեն Սարգսյանը պատմել է 8-րդ դասարանում գրած շարադրության մասին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Գյումրիի «Սև բերդ» կոչվող ամրոցում Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ ներկա են գտնվել «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը։ Նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել 13 մրցանակակիրներից մեկին։ Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է․ «Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել վարչապետին նախ և առաջ այս հոյակապ գաղափարի, դրա իրականացման և այն փաստի համար, որ բոլորս այսօր հավաքվել ենք այստեղ՝ Գյումրիում ու պատվում ենք մեր այսօրվա հերոսներին»։ Մրցանակաբաշխության անվանման հետ կապված հիշելով իր դպրոցական տարիները՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Ուզում եմ խոսել իմ 8-րդ դասարանի մասին: Սրանից մի քանի տասնյակ տարի առաջ ռուսաց լեզվի և գրականության դասի ընթացքում, քանի որ Լերմոնտով էինք անցնում, առաջարկվեց գրել «Մեր ժամանակների հերոսը» վերնագրով շարադրություն: Ես գրեցի շարադրությունը, բայց չհանձնեցի, որովհետև շատ անկեղծ էի գրել: Տասնյակ տարիներ հետո՝ հիմա, ուզում եմ պատմել, թե ինչ էի գրել: Ես գրել էի, որ իմ ժամանակների հերոսն իմ հայրն ու իմ մայրն են, և նրանց հազարավոր ընկերները ու տասնյակ հազարավոր ուրիշ հայեր, ովքեր 1946-1948 թվականներին պատերազմից հետո վերադարձան ավերված Հայաստան: Երկիրն աղետալի վիճակում էր: Նրանք վերադարձան Հայաստան՝ առանց վախենալու, իմ հայրիկի, մայրիկի սերունդը, 1946-47 թթ․ հայրենադարձության սերունդը, որոնք եկան, բնակվեցին այստեղ՝ Գյումրիում և ստեղծեցին մեծ արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն: Իմ խորին շնորհակալությունը ուզում եմ հայտնել նաև նրանց և նաև կոչ անել մեր բոլոր հայերին՝ վերադարձեք հայրենիք: Ժամանակն է տուն գալու: Իսկապես շնորհակալ եմ հայրիկիս և նրա ընկերներին, որովհետև փոքր տարիքից՝ 5 տարեկանից ինձ իրենց հետ տանում էին հանրապետության տարբեր շրջաններ՝ մինչև Արցախ, և փոքր տարիքից ծանոթացնում մեր ճարտարապետությանն ու բնությանը: Գյումրի եմ եկել հենց այդ տարիքից՝ 5 տարեկանից: Առաջին անգամ Սև բերդը, Ձիթողցոնց տունը և Չերքեզի ձորն այդ ժամանակ եմ տեսել: Մտածելով այսօրվա մեր ժամանակի հերոսների մասին՝ ինձ համար մեկ ուրիշ հերոս էլ ունեմ: Այդ հերոսը Գյումրին է և գյումրեցին, որ համբերատար 30 տարի սպասել է այս օրվան: Կորցնելով իր քաղաքի, իր բնակչության կեսը, հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել, և իր ժամանակը չէ, արժանապատվությամբ կրել է իր դժվարությունը: Ժամանակը եկել է, և ես կարծում եմ, պարոն վարչապետ, այսօր առաջին օրն է Գյումրու և գյումրեցու ապագայի, նոր, ազատ և ստեղծագործ կյանքի: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ կառավարությանն այն որոշման համար, որ Անկախության օրը պետք է տոնվի Գյումրիում: Ուրախ եմ, որ մեր ժամանակի այսօրվա հերոսները մի տեղից չեն, որովհետև մեր հայրենիքը միայն Երևանը չէ: Գյումրին, Գորիսը, Վանաձորից մինչև Իջևան, Արցախ, ամեն տեղ է: Ես չգիտեմ, թե իմ հերոսը որտեղից կլինի, բայց վստահ եմ, որ նա հայ է, հայաստանցի է, իր երկրի և ժողովրդին նվիրված և ազատ, անկախ, ամուր մի կին է կամ տղամարդ, որ նվիրված է իր հայրենիքին»: Մրցանակաբաշխության ծրարը բացելուց հետո նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել հաղթողներից մեկին՝ մարգահովիտցի փայտագործ Սամվել Գասպարյանին։ Խոսելով մրցանակակիրների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրն իսկապես հերոս է իր գործունեությամբ: «Տարբեր մարդիկ են, բայց նրանցից յուրաքանչյուրն իր գործի վարպետ է և շատ խորն անձնավորություն: Ուրախ էի տեսնել, որ մեր այսօրվա հերոսների մեջ կային նաև հայրենադարձներ»,-ասել է նա: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունն ավանդույթ կդառնա։ Գյումրիում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մասնակցել են նաև Անկախության տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը։ Asekose.am

Նիկոլ Փաշինյանը Գյումրիից մեկնեց Լոս Անջելես

«Գյումրիից թռանք Լոս Անջելես»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու օդանավից լուսանկար հրապարակել:

ԼՐԱՀՈՍ

48,317երկրպագուներընման
8,610բաժանորդներըբաժանորդագրվել
- Advertisement -