Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 2019թ․ «Մամուլի ազատության ինդեքսում» Թուրքիան 157-րդն է 180 երկրների ցանկում

    2019թ․ «Մամուլի ազատության ինդեքսում» Թուրքիան 157-րդն է 180 երկրների ցանկում

    2019թ․ «Մամուլի ազատության ինդեքսում» Թուրքիան 157-րդն է 180 երկրների ցանկում
    Հունիս 22, 2019 20:40 Լուրեր, Միջազգային A+ / A-

    «Լրագրողներ առանց սահմանների» (RSF)  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։
    Զեկույցում ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ Թուրքիայում ռեկորդային թիվ են կազմում այն տնտեսական լրագրողները, որոնց դեմ դատավարություններ են ընթանում։ Օրինակ, «Ziraat» բանկը բողոք էր ներկայացրել «Yurt» թերթի թղթակից Ջենգիզ Էրդինչի դեմ՝ 2016թ․ մարտի 27-ին հրապարակած «Ֆինանսական սև խոռոչներ» վերնագրով հոդվածի պատճառով։ Լրագրողի դեմ դատական գործ էր հարուցվել՝ «Բանկային գործի մասին» օրենքը խախտելու մեղադրանքով։ Իսկ «Bloomberg»-ի թղթակիցներ Քերիմ Քարաքայաի և Ֆերջան Յալընքըլըչի դեմ  քրգործ է հարուցվել տնտեսական ճգնաժամի մասին լուրերի պատճառով. այդ գործերով առաջին լսումները կսկսվեն սեպտեմբեր ամսին։
    «Թուրքիայում գրեթե բոլոր թեմաները մամուլի սահմաններից դուրս են, իսկ հատկապես տնտեսական լուրերը միանշանակ շատ ավելի վտանգավոր են», – ասված է զեկույցում։
    Ուշագրավ է նաև, որ Թուրքիայում քրեական հետապնդման են ենթարկվում ոչ միայն տնտեսական լուրերի հեղինակները, այլև դրանց որևէ կերպ արձագանքող, տարածող օգտատերերը։ Օրինակ, վերոնշյալ լուրերը մեկնաբանած և «Twitter»-ում տարածած 38 անձի ևս մեղադրանք է առաջադրվել։ Այս անձանց դեմ հարուցված գործով դատական լսումները կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին։ Ըստ «Ֆինանսական շուկաների մասին» թուրքական օրենքի՝ մեղադրյալներին մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում։
    RSF զեկույցի համաձայն՝ 2016թ․ հուլիսի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում մամուլի վիճակը հետզհետե ավելի անկայուն է դառնում։ 2019․ «Մամուլի ազատության ինդեքսում» Թուրքիան 180 երկրների ցանկում գրավել է 157-րդ հորիզոնականը։

    Աղբյուր`  ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top