Գլխավոր Լուրեր 2019թ. նախատեսված է 600 հազար քմ ասֆալտապատում

2019թ. նախատեսված է 600 հազար քմ ասֆալտապատում

2
0

Երևանի տարբեր հատվածներում այս օրերին ասֆալտապատման ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով 2019թ. նախատեսված է 600 հազար քմ ասֆալտապատում:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքացիներից շատերը վերջին օրերին իրենց անհանգստությունն են հայտնել՝ արտաքուստ բարեկարգ փողոցներն ինչու՞ են նորից ասֆալտապատվում: Քաղաքապետարանը պարզաբանում է. ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ  ճաքալցումը կամ փոսալցումն անօգուտ են:

«Այստեղ հնարավոր չէ ճաքալցման եղանակով ասֆալտը պահպանել, մենք կարող ենք առանձին՝ մեկ, երկու երկայնական ճաքերը պահել, բայց սա ամբողջը ցանց է:  Եթե այսպես մնա,  ձմռանը, օրինակ, -40 աստիճանի դեպքում կամ էլ անձրևի ժամանակ ամբողջ ասֆալտը կքայքայվի», — մանրամասնում է շինարարության և բարեկարգման վարչությունից Ֆելիքս Յայլոյանը:

«Մենք  ծավալ  չենք մեծացնում: Մեքենան վարելիս չի երևում, բայց ոտքով քայլելիս ցանցային ճաքերը երևում են և հենց դրանք էլ ասֆալտապատվում են, մինչդեռ մեկ գծով ճաքերը հիմնականում ճաքալցման կարիք են ունենում»,-նշում է կապալառու ընկերության ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը: