Գլխավոր Հասարակություն 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները․ Փաշինյան

2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները․ Փաշինյան

24
0

Հայաստանում 38 000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ առաջիկայում էլ հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետների աշխատավարձերը կբարձրանան:

Վարչապետը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները 50 000 պատվովճարի փոխարեն կստանան 100 000 դրամ: Վարչապետը մասնավորեցրեց՝ 397 մարդու մասին է խոսքը:

Փաշինյանը տեղեկացրեց՝ ՀՀ Կառավարությունն Արցախին շուրջ 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:

«Բայց այստեղ վատ նորություն էլ ունենք. այն օրվանից, ինչ ես այս նորությունը հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում, Ստեփանակերտում բնակարանների գների կտրուկ աճ է արձանագրվել, դա չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, բայց ստանձնել եմ պարտավորություն, պետք է իրականացնեմ»,- ասաց նա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ