Գլխավոր Աշխարհ 2020 թվականին ճանապարհորդությունների համար լավագույն վայրերը (Travel and Leisure)

2020 թվականին ճանապարհորդությունների համար լավագույն վայրերը (Travel and Leisure)

18
0

Travel and Leisure զբոսաշրջության պորտալը կազմել Է այն վայրերի ցուցակը, որտեղ արժե այցելել 2020 թվականին: Դրանում նշված Է 50 ուղղություն: Առաջին տեղը փորձագետները տվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբային: Զբոսաշրջիկներին առաջարկվում Է այցելել Մենելիկա պալատ, որը շատ տարիներ եղել Է կայսրերի նստավայրը՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ տեղում Է Արեկիպա հնադարյան քաղաքը Պերուում: Դրա պատմական կենտրոնը 2000 թվականին ներառվել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ապրելու հյուրատանը՝ Սուրբ Օգոստինոսի եկեղեցու կողքին: Այն հռչակված Է բարոկո ոճով իր քանդականախշ ճարտարապետությամբ:

Երրորդ տեղը բաժին Է հասել Աշվիլ քաղաքին, ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգ: Այնտեղ շատ են փողոցային նկարիչներն ու երաժիշտները: Սեպտեմբերին տեղի Է ունենում «Չաու-չաու» խոհարարական ստեղծագործական փառատոնը՝ վարպետության դասերով, յոգայի պարապմունքներով եւ կենդանի երաժշտության համերգներով: Նաեւ առաջին տասնյակ են մտել Ավստրիան, Մեքսիկայի ամենահյուսիային նահանգը՝ Ստորին Կալիֆոռնիան, Բարբադոսը, Պեկինը, Հավայները, Բոտսվանան եւ Բոստոնը: