Գլխավոր Տնտեսական 2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով

2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով

75
0

2020 թվականին նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է միջինում ավելացնել ևս 10 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։ Որոշումը վերաբերել է ավելի քան 86 հազար մարդու։ 2020 թվականից նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10%-ով»,- նշեց Բաթոյանը։