Գլխավոր Հասարակություն 2020-ին տնտեսական աճը Հայաստանում միջինից բարձր կլինի. Տիգրան Խաչատրյան

2020-ին տնտեսական աճը Հայաստանում միջինից բարձր կլինի. Տիգրան Խաչատրյան

12
0

ԱԺ-ում շարունակվող Բյուջե-2020-ի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը որոշակի վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ դրական դինամիկա է կանխատեսվում տնտեսական աճի համար:

Ըստ զեկուցողի, գալիք տարում գները մեր հանրապետությունում կայուն կլինեն, իսկ տնտեսական աճը, ըստ միջազգային նորմերի, միջինից բարձր կլինի:

«Հայաստանում պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ մրցակցության համար, և դրա համար պետք է ակտիվացնել պայքարն ընդդեմ կոռուպցիայի՝ դրա լիակատար վերացմամբ երկրի հանրային կյանքի ոլորտից»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով, այդ ամենը կարևոր է ինչպես տնտեսական աճի և Հայաստանի միջազգային հեղինակության ապահովման, այնպես էլ ներդրումային գրավչության առումով: