Գլխավոր Լուրեր 2020-ի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները (տեսանյութ)

2020-ի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները (տեսանյութ)

1
0

Երեկ կառավարությույնը հաստատեց միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այս մասին ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ շրջանակում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշում է կայացվել նաև, որ կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են:

Վարչապետն ասաց, որ այս հարցի լուծման համար կտրամադրվի 3 միլիարդ դրամ:

«Ինչ վերաբերում է ծրագրերի մանրամասներին, դրանք նաև հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն»,- ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ հունիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել է, նրանք արդեն ստանում են այդ աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի մեկից էլ կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը:

«Քննարկվեց նաև ավելի կարևոր խնդիր, մեր հիմնական խնդիրը հիմա՝ ունենալ բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու ճանապարհային քարտեզ: Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում են վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման ուղղություններով»,- ընդգծեց վարչապետը:

Նա էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարեց մինչև օգոստոսի 20-ը վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների հետ ունենալ քննարկումներ: