Գլխավոր Միջազգային 2,1 մլն դոլար անանուն նվիարաբերում հայագիտության ուսումնասիրման համար

2,1 մլն դոլար անանուն նվիարաբերում հայագիտության ուսումնասիրման համար

32
0
Eric Thayer©2005

ԱՄՆ Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղը 2,1 միլիոն դոլար անանուն նվիրաբերություն է ստացել հայագիտական ուսումնասիրությունների ծրագրին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Asbarez պարբերականը:

«Չնայած բարեգործը նախընտրել է անանուն մնալ, նման առատաձեռն քայլի արդյունքը չի կարող աննկատ մնալ: Այն շատերին կվերաբերի, քանի որ Կալիֆոռնիայի պետական համալսարանը (CSUN) ավելի շատ ուսանողների է կրթում, քան Երևանի սահմաններից դուրս ցանկացած այլ համալսարան: Այս նվերը կամրապնդի առանց այն էլ ուժեղ ծրագիրը, որն ապահովում է հայկական մշակույթի և հայերի ազդեցության մասին գիտելիքների հիմքը, այդ թվում՝ ամերիկյան հայերի, ոչ միայն Կալիֆոռնիայում, այլև ամբողջ աշխարհում»,- ասել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի նախագահ Դայան Հարիսոնը:

Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի հայկական հետազոտությունների ծրագրերի ղեկավար Վահրամ Շեմասյանը նշել է, որ անանուն օգնությունը լրացուցիչ հետաքրքրություն կառաջացնի հայերի և հայկական հետազոտությունների նկատմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ