Գլխավոր Իրավական 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 49-ամյա տղամարդը բերման է...

21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

9
0

Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնեց, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։ Աղջկանից հաղորդում ընդունվեց, ապա նրա հետ պատահածի մասին տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Ջերմուկի բաժին։

Ջերմուկի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, կարճ ժամանակում պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը հայտնաբերվեց հենց հաղորդման օրը և բերման ենթարկվեց ոստիկանության Ջերմուկի բաժին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։