Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 21 մետրանոց խաչ՝ ի հիշատակ Ադամ Սահակյանի

    21 մետրանոց խաչ՝ ի հիշատակ Ադամ Սահակյանի

    21 մետրանոց խաչ՝ ի հիշատակ Ադամ Սահակյանի
    Ապրիլ 8, 2018 13:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր ապրիլյան հերոսամարտի 2-րդ  տարելիցի առթիվ  Գեղարքունիքի  մարզի  Նորաշեն  համայնքի վարչական տարածքում՝ Սևան-Գավառ մայրուղու  հարևանությամբ, տեղադրվել է 21  մետր  բարձրությամբ  մետաղական խաչ,  որը  հավերժացնում է  ապրիլյան  քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը:

    2016 թվականի ապրիլի 10-ին  Ադամ Սահակյանը  Արցախի Հանրապետության   Նախագահի  կողմից  հետմահու   պարգևատրվել է  ԱրցախիՀանրապետության  «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին  Հայաստանի Հանրապետության  Նախագահի կողմից  պարգևատրվել է  Հայաստանի  Հանրապետության  «Արիության»  պետական մեդալով:

    Հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երևան քաղաքի բնակիչ, արմատներով գեղարքունիքցի Գրիգոր Մադաթյանի նախաձեռնությամբ և միջոցներով:  Միջոցառմանը ներկա են եղել   հերոսի հարազատները, ՀՀ կառավարության, մարզայինիշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան  հյուրեր,  նորաշենցիներ:

     


    Նման թեմաներ

    scroll to top