Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » ժամանց » 21-րդ դարի ամենաշատ լսված երգը (տեսանյութ)

    21-րդ դարի ամենաշատ լսված երգը (տեսանյութ)

    Հուլիս 18, 2019 12:49 ժամանց, Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    Snow Patrol հայտնի խմբի «Chasing Cars» երգը դարձել է 21-րդ դարի ամենալսված/ամենաշատ միացված երգը. այս մասին հայտնել է երգերի լիցենզիայով զբաղվող PPL ընկերությունը:

    Ինչպես տեղեկացնում է vnews.am-ը, այս երգը գուցե չի գլխավորել Մեծ Բրիտանիայի երաժշտական չարթերը իր թողարկման տարվա՝ 2006 թ.-ի ընթացքում, այն միայն 6-րդ հորիզոնականում է հայտնվել, սակայն կարողացել է 94 շաբաթ շարունակ մնալ լավագույն 75 երգերի ցանկում, իսկ ամենաշատ վաճառք ունեցող երգերի չարթում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Սակայն այս ամենը չի խանգարել, որ «Chasing Cars»-ը մեծ հեղինակություն վայելի թե՛ երաժշտասերների շրջանում, թե՛ ֆիլմասերների. այն կարող եք լսել բազմաթիվ ֆիլմերի ու սերիալների ընթացքում, որոնցից է, օրինակ՝ «Գրեյի անատոմիան»/«Grey’s Anatomy»:

    BBC-ի հետ զրույցում խմբի մեներգիչ Գերի Լայթբադին ասել է. «Սա ուղղակի անհավատալի է: Ես երգը մի լավ գիշեր եմ գրել, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Այն էմոցիոնալ ու հասարակ երգ է: Ինձ համար ամենալավ բանն է, իմանալ, որ այս երգը միլիոնավոր մարդկանց է միավորում»: 

    Երգն այս ցուցանիշով առաջ է անցել Black Eyed Peas խմբի «I Gotta Feeling» երգին, որը թողարկվել է 2009-ին, դե իսկ երրորդ հորիզոնականում է Ֆարել Ուիլյամսի՝ 2014-ին թողարկված «Happy» երգը:


    Նման թեմաներ

    scroll to top