Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 22 մլն դրամի անասնաբուժական սարքավորումներ՝ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին

    22 մլն դրամի անասնաբուժական սարքավորումներ՝ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին

    22 մլն դրամի անասնաբուժական սարքավորումներ՝ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին
    Մարտ 14, 2019 16:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարությունն այսօր որոշեց անասնապահությունը խթանելու նպատակով «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ եւ գործիքներ:

    Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար։ Իսկ որոշման նախագծում մասնավորապես ասված է․

    «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին ժամանակավոր պահատվության հանձնված 22587500 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումները եւ գործիքները Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել հիմնադրամին՝ պայմանով, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի ծրագրերի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված եւ համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար»։

    Կառավարությունը որոշեց նաեւ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող` 1 մլրդ 64 մլն 537 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը նվիրաբերել նույն համայնքներին` համապատասխան համայնքի արոտավայրերի ջրարբիացման բարելավման եւ անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:

    «Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 226 մլն 895 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան նվիրաբերվեց նույն կոոպերատիվներին՝ կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով»,- ասաց Գեղամ Գեւորգյանը։


    Նման թեմաներ

    scroll to top