Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » editorial » 25-այմա երիտասարդն ինքնասպանությունից առաջ երկտող է թողել

    25-այմա երիտասարդն ինքնասպանությունից առաջ երկտող է թողել

    Սեպտեմբեր 12, 2017 18:48 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    1442508898_f988d9f7b435bc70a526e1e2b004f306_xl

    Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 192 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 72-րդ բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ս.-ի դին, ով ինքնասպանություն է գործել՝ 13-րդ հարկից իրեն ցած նետելով։

    Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են երկտող, որտեղ նա գրել է, որ այդ ծայրահեղ քայլին է դիմել իր 80-ամյա Սարգիս պապու պատճառով։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել իր անչափահաս ազգականի ներկայությամբ, ում հոգեբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանները։

    Նման թեմաներ

    scroll to top