Գլխավոր Լուրեր 26-ամյա տղան կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

26-ամյա տղան կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

2
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 20-ին, տվյալ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Երևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Լ.-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Երևանի դպրոցներից մեկի 8ա դասարանի աշակերտուհի՝ 15-ամյա Աննա Հ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Լ.-ն Աննա Հ.-ի նկատմամբ այդ գործողությունները կատարել է իր բնակարանում։