Գլխավոր Լուրեր 27 մլն դրամ ԿՏԱԿ-ին՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման համակարգի համար

27 մլն դրամ ԿՏԱԿ-ին՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման համակարգի համար

6
0

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար տրամադրելու հարցը։

Կառավարությունը որոշում կայացրեց դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման նպատակով, նվիրաբերության պայմանագրի հիման վրա, 26 մլն 928 հազ. դրամ տրամադրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։