Գլխավոր Լուրեր 28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել կամրջից

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել կամրջից

6
0

Փետրվարի 20-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին՝ Ս. Գ.-ն,  գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Ս. Գ.-ի (ծնված 1991 թ.) հետ իրականացրել է հոգեբանական զրույց: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: