Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 28 փողոցներում էներգախնայող լուսավորության համակարգի տեղադրման պայմանագիր է կնքվել

    28 փողոցներում էներգախնայող լուսավորության համակարգի տեղադրման պայմանագիր է կնքվել

    28 փողոցներում էներգախնայող լուսավորության համակարգի տեղադրման պայմանագիր է կնքվել
    Հունվար 11, 2019 21:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն: Դրանք հնարավորություն կտան ապահովելու քաղաքի գիշերային լուսավորությունը մինչև առավոտ։ Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրում ընդգրկված փողոցներում համայնքը կունենա ավելի քան 60% էլեկտրաէներգիայի խնայողություն։ Քաղաքապետարանում հունվարի 11-ին ստորագրվել է Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր:

    Ընդգծելով անհրաժեշտ ու տեսանելի ծրագրի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աջակցությունն է հայտնել կապալառու ընկերությանն աշխատանքների իրականացման գործընթացում։

    «Քաղաքի գիշերային լուսավորության անընդհատ ապահովման շնորհիվ մեր քաղաքը կլինիավելի անվտանգ և առավել գրավիչ զբոսաշրջիկների համար։ Հատկանշական է նաևոր այսծրագրի շրջանակներում կլուծվի նաև վերգետնյա մալուխային ցանցի հարցըորն այսօր արդենանվտագության խնդիր ունի՝ իջեցնելով վերջիններս ստորգետնյա կապուղիների մեջ», - նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել դոնոր ընկերություններին, Եվրոպական Միությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, որոնց աջակցության և ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է դարձել այս ծրագրի իրականացումը։

    Պայմանագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ-ի և ֆիննական «Քնսորթիում Օնինեն Օյ Էնսթո օյի», ինչպես նաև ենթակապալառուներ «Այ/էս Այեֆ լայթիգ» ՍՊԸ-ի, «Իքոնեքս-քոմ»-ի, «Տրանսփրոջեքթ» ՓԲԸ-ի և «Կարամյանշին» ՍՊԸ-ի միջև:

    Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով Երևանիքաղաքային լուսավորության ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ: Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև կնքվել է 2015 թվականիմայիսի 11-ին: Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է: Եվս 1.9 մլն եվրո դրամաշնորհտրամադրվել է E5P-ի կողմից, որի պայմանագիրը ստորագրվել է ՀայաստանիՀանրապետության և E5P միջև 2015 թվականի հոկտեմբերի 20-ին:


    Նման թեմաներ

    scroll to top