Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 3-ամյա աղջնակը մանկապարտեզից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է Արաբկիր ԲԿ

    3-ամյա աղջնակը մանկապարտեզից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է Արաբկիր ԲԿ

    3-ամյա աղջնակը մանկապարտեզից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է Արաբկիր ԲԿ
    Մարտ 4, 2019 21:09 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 4-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաներում «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ:

    Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ:

    Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար:

    Կայքի տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից:

    Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փխսել է: Դաստիարակչուհին միանգամից մի քանի հոգու հետ, այնուհետև ժամանած բժիշկների հետ, փորձել են հնարավորինս օգնել երեխային, որից հետո արդեն երեխան տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն:


    Նման թեմաներ

    scroll to top