Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 3 օրվա ընթացքում արձանագրվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

    3 օրվա ընթացքում արձանագրվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

    3 օրվա ընթացքում արձանագրվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է
    Մարտ 5, 2018 22:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 2-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 32-ը։

    Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։

    Բացահայտվել է գողության 25, խարդախության 8, անձի առևանգման և յուրացման 3-ական, խուլիգանության 2, ավազակային հարձակման, կողոպուտի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

    Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


    Նման թեմաներ

    scroll to top