Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Աղետի գոտին հայի ամոթն է. 30 տարի անց

    Աղետի գոտին հայի ամոթն է. 30 տարի անց

    Աղետի գոտին հայի ամոթն է. 30 տարի անց
    Դեկտեմբեր 7, 2018 13:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    30 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն անմարդկային էր իր տեսակով: Հազարավոր զոհեր, հիմնովին ավերված քաղաքներ և գյուղեր, որբացած մանուկներ, որդեկորույս ծնողներ: Երկրաշարժը միավորեց համայն աշխարհի հայությանը: Օգնությունն օգնության հետևից ուղարկվում էր Հայաստան. ցնցվել էր աշխարհը:

    Երևան Տոնավաճառ

    Երկրաշարժի՝ մարդկային կորուստներն անդառնալի էին, դա մեր սուգն էր, որը կրելու էինք մեր հոգիներում ողջ կյանքի ընթացքում, բայց պետք էր ապրել… ու այդպես ապրում են մարդիկ արդեն 30 տարի՝ առնվազն հինգ տարվա համար նախատեսված վագոն-տնակներում. նյութական վնասը վերականգնելու համար նախորդ իշխանությունները ոչինչ չարեցին: 30 տարի անց էլ Գյումրին  համարվում է աղետի գոտի, երբ միլիարդավոր դոլարներ են մտել Հայաստան՝ աղետի հետևանքները վերացնելու համար:

    Զինադադարից հետո, երբ Հայաստանը նոր-նոր էր ոտքի կանգնում, սկսվեց աղետի գոտու վերականգնման փուլը: Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստանում էր, որ իր կառավարման տարիներին վերանալու է աղետի գոտի հասկացությունը: Սակայն, խոստումը չպահելով, այն էստաֆետի նման հանձնեց իր հաջորդին։ Սերժ Սարգսյանն էլ խոստացավ, որ իր կառավարման տարիներին «դոմիկներում» ապրողներ չեն լինելու։ Սակայն փողից կուրացած իշխանություններն այնքան էին «կերել» վերականգնման համար հատկացված գումարները, որ այդ ժամանակ կառուցված տները, որոնք պետք է հատկացվեին աղետի գոտու տուժածներին, կառուցվել էին ստանդարտներին անհամապատասխան:

    Հայաստանի հյուսիսի բնակիչներն իրենց կյանքը բաժանում են երկու մասի. մինչև երկրաշարժը և  երկրաշարժից հետո՝ աղետի գոտու ժամանակներ: Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում, տասնյակ գյուղերում մարդիկ ապրում են չքավորության մեջ: Աշխատանք եւ ապրելու պայմաններ չունենալու պատճառով հազարավորները, հույսները կորցրած՝  արտագաղթեցին ու հեռացան։ Այդպես էլ լուծում չգտան անգամ տարրական խնդիրները, որոնց համար պետությունից հատկացվել և հատկացվում են անհաշվելի գումարներ՝ չհաշված դրսից որպես օգնություն ուղարկված միլիարդավոր դոլարները: Հազարավոր մարդիկ տարատեսակ հիվանդություններ ստացան խոնավ, բորբոսնած ու ցուրտ տնակներում ապրելու պատճառով, իսկ Սերժ Սարգսյանը անգամ Հայաստանի այդ տարածքում ընտրություններում որքան ուզում՝ այնքան խփում էր. 2017-ին Շիրակի մարզում ՀՀԿ-ն բացարձակ հաղթանակ տոնեց՝ «ստանալով» 40.5 % վստահության քվե։

    30 տարի է անցել ավերիչ երկրաշարժից, սուգը չի ամոքվել, ամոթն ավելի է խորացել: Աղետի գոտին հայի ամոթն է:


    Նման թեմաներ

    scroll to top