Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 30 տարի անց Հրազդան մարզադաշտում. մանրամասներ Ձախ Հարութի բացառիկ համերգի մասին

    30 տարի անց Հրազդան մարզադաշտում. մանրամասներ Ձախ Հարութի բացառիկ համերգի մասին

    30 տարի անց Հրազդան մարզադաշտում. մանրամասներ Ձախ Հարութի բացառիկ համերգի մասին
    Մայիս 5, 2019 17:49 Լուրեր A+ / A-

    ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կներկայանա բացառիկ համերգով: «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգային երեկոյին արտիստը կներկայացնի ինքնատիպ համարներ: Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանինն է, ում հետ զրուցել ենք այս բացառիկ համերգի մասին:

    -Պարոն Եղոյան, խնդրում ենք, նախ ներկայացրեք համերգի գաղափարը, ինչպե՞ս այն առաջացավ։

    -Դեռ երկու տարի առաջ, երբ մայիսյան հաղթանակների կապակցությամբ Հարութ Փամբուկչյանի «Իմ կյանքը» խորագրով մենահամերգը կազմակերպեցի Մարզահամերգային համալիրում, արդեն ծնվել էր այն գաղափարը, որ հաջորդ համերգը պետք է կազմակերպվի Հրազդան մարզադաշտում: Դե, այն ժամանակ դեռ երկու տարի կար, բայց ահա արդեն փաստի առաջ ենք:

    -Հրազդան մարզադաշտը շատ խորհրդանշական վայր է համերգի անցկացման համար։

    -Հրազդան մարզադաշտը պատահական չեմ ընտրել: Այդ մարզադաշտը 30 տարի առաջ տեղավորում էր 75000 հանդիսատես: Ձախ Հարութը 6 օր շարունակ 100 000 հանդիսատեսով լեփ-լեցուն համերգներ է անցկացրել, ողջ հասույթն էլ տրամադրել է աղետի գոտուն: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում:

    Կարծում եմ, որ սա պատմական քայլ է, և այն չնշելը պարզապես նման իրադարձությունն անտեսել կլիներ: Մարդկության ամենամեծ թշնամին անտարբերությունն է, մենք պիտի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ և հիշենք մեր մեծերին: 30 տարի առաջ արած այս քայլը հայրենասիրական մեծ նշանակություն ուներ, այն մեծ տոն էր հայ ազգի համար, և մեզնից մեկը պարտավոր էր հիշել այդ մասին: Այնպես ստացվեց, որ ինձ վիճակվեց այդ բախտը:

    59343082_346800689309775_6619495315621806080_n
    -Ի՞նչ երգեր է կատարելու Ձախ Հարութը համերգին, արդյոք կլինե՞ն պրեմիերաներ և անակնկալներ։

    -Ձախ Հարութի բոլոր երգերը՝ թե՛ հները, թե՛ նորերը, շատ սիրված են: Վստահեցնում եմ, որ ծրագիրը լինելու է ինքնատիպ, արթնացնելու է ջերմ և գեղեցիկ հուշեր և լի է լինելու պատմություն կերտող պահերով: Սպասվում են բազում անակնկալներ, որոնք դեռ չենք բացահայտի: ս

    -Համերգին հանդես են գալու նաև Ձախ Հարութի ընկերները։ Ի՞նչ երգեր են նրանք կատարելու, արդյոք կլինե՞ն զուգերգեր։

    -Հունիսի 30-ին Հրազդան մարզադաշտում կայանալիք համերգին կմասնակցեն նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը: Մեր ամենասիրված և ճանաչված էստրադային աստղերը բազմիցս են հանդես եկել վարպետի հետ նույն բեմահարթակում: Նրանք ցանկացան ներկա գտնվել այս իրադարձությանը և սիրված արտիստի կողքին լինել: Կլինեն զուգերգեր, կլինեն հետաքրքիր ու ինքնատիպ համարներ, որոնք անտարբեր չեն թողնի հանդիսատեսին:

    -Ինչպե՞ս են ընթանում համերգի կազմակերպչական աշխատանքները։

    -Համերգի կազմակերպչական աշխատանքները շատ լավ են ընթանում, ամեն ինչ ընթանում է պլանավորվածի պես: Հուսամ՝ ամեն ինչ կանցնի բարձր մակարդակով:

    -Ի՞նչ սպասելիքներ ունի Ձախ Հարութը, ինչպե՞ս է պատրաստվում համերգին։

    -Ձախ Հարութը նույնիսկ ամենասովորական կորպորատիվ և անձնական երեկոներին է լուրջ կերպով պատրաստվում: Նա նույնիսկ տարիներ շարունակ իր կատարած երկացանկն է յուրաքանչյուր իրադարձությունից առաջ մի քանի օր փորձում: Պատկերացրեք՝ թե ինչ պատասխանատվությամբ է նա պատրաստվում այս համերգին: Մի քանի օրից Ձախ Հարութն արդեն կլինի Հայաստանում՝ պատրաստվելու է համերգին, մասնակցելու է փորձերին և կազմակերպչական աշխատանքներին, որպեսզի գեղեցիկ և անմոռանալի համերգ նվիրի իր երկրպագուներին:


    Նման թեմաներ

    scroll to top