Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 200.000 դրամ՝ դիջեյին. ինչքա՞ն է ծախսել ԱԺ-ը գորգ լվանալու միջոցառմանը

    200.000 դրամ՝ դիջեյին. ինչքա՞ն է ծախսել ԱԺ-ը գորգ լվանալու միջոցառմանը

    200.000 դրամ՝ դիջեյին. ինչքա՞ն է ծախսել ԱԺ-ը գորգ լվանալու միջոցառմանը
    Օգոստոս 14, 2019 13:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.am-ն օրեր առաջ գրավոր  հարցում էր ուղարկել Ազգային Ժողով՝ տեղեկանալու, թե  5 մլն դրամ գումարը Վարդավառի տոնին ինչպես է ծախսվել: Մենք նաև  խնդրել էինք ԱԺ աշխատակազմին պարզաբանել, թե ինչ հիմնավորմամբ է ԱԺ-ը ֆինանսավորել այս տարի Վարդավառի անցկացումը:

    ԱԺ աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մինասյանի ստորագրությամբ երեկ ուշ երեկոյան  գրավոր պատասխան են ուղարկել, որտեղ մանրամասնել են, թե ինչպես է ծախսվել 5 մլն դրամը: 200.000 դրամ դիջեյի, 300.000 դրամ երաժշտական խմբի համերգի, 300.000 դրամ սցենարի մշակման… եւ այսպես շարունակ: Կից ներկայացնում ենք մյուս ծախսերը:

     

    Ի դեպ, ԱԺ-ն չի պատասխանել մեր այն  հարցին, թե ինչ հիմնավորվամբ է այդքան գումար դուրս գրել Վարդավառին:

    Սոնա Դավթյան

     

     


    scroll to top