Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 32-ամյա կնոջը մարմնական վնասվածքներ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն

    32-ամյա կնոջը մարմնական վնասվածքներ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն

    32-ամյա կնոջը մարմնական վնասվածքներ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն
    Մարտ 12, 2019 23:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 32-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն:

    ՔԿ-ից հայտնում են, որ մարտի 7-ին՝ ժամը 15։15-ին, «Սիսիանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14։25-ին, «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքեր, գանգի ներմղված կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1986 թվականին։
    Փաստի առթիվ 2019թ․ մարտի 7-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 32-ամյա կինը ճանաչվել է տուժող:
    Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժած կնոջ նախկին ամուսինը՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1971 թվականին:
    Նախաքննությամբ պարզվել է, որ կինը վնասվածքներն ստացել է նախկին ամուսնու հետ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ:
    Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. մարտի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքում գործող ՍՊ ընկերության աշխատասենյակում 47-ամյա տղամարդը ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով «գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցումի, գլխի շրջանի բազմաթիվ կտրած, պատռած, ստորին ծնոտի կտրած, աջ դաստակի 5-րդ մատի պատռած վերքերի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ»:
    Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
    Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. մարտի 10-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
    Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
    Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top