Գլխավոր Լուրեր 33-ամյա կինը եկեղեցու բակում փորձել է ինքնասպանություն գործել

33-ամյա կինը եկեղեցու բակում փորձել է ինքնասպանություն գործել

7
0

Tert.am-ի տեղեկություններով՝ Չարենցավանի եկեղեցու տարածքում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել, մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել։ Նշված քաղաքացուն նկատել են արձակուրդի մեջ գտնվող ոստիկաններն ու շտապօգնություն  հրավիրել:

Տեղեկության վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվության վարչությունից Նարեկ Սարգսյանն ասաց, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն հաղորդում ստացել է օգոստոսի 7-ին՝ «Չարենցավան» բժշկական կենտրոնից:

«Ոստիկանությանը հայտնել են, որ նույն օրը՝ ժամը 16:35-ին Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապ օգնության խումբը «էկզոգեն թունավորում դեղորայքից» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել 1986թ մի կնոջ: Ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, կինը մեծ քանակությամբ դեղորայք է խմել ինքնասպանություն գործելու համար»,-ասաց Նարեկ Սարգսյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: