Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » 365 սիրո օր

    365 սիրո օր

    365 սիրո օր
    Փետրվար 14, 2018 18:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր՝ փետրվարի 14-ին, աշխարհի շատ երկրներում տոնում են սիրահարների՝ Սուրբ Վալենտինի օրը: Տոնից անմասն չեն մնում նաև հայ սիրահարները: Ու թեև այս օրը չկա հայկական տոնացույցում և այն հայկական չէ, այնուամենայնիվ մեր երիտասարդները սիրում են նշել այն:

    Երևան Տոնավաճառ

    Չնայած տոնը մեզանում լայն տարածում ունի, շատերը սիրո տոնը նշելու համար չեն սպասում փետրվարի 14-ին, չէ՞ որ սիրո տոնն ամեն օր է: Դերասան Հրանտ Թոխատյանը մեծ դժվարությամբ է կնոջը  սիրո խոստովանություն արել, սակայն չցանկացավ ավելին ասել,  քանի որ չի սիրում հրապարակավ խոսել իր անձնական կյանքից, զգացմունքներից: Միայն ասաց, որ հատուկ Վալենտինի օր չեն նշում, որպես այդպիսին նշում են երեխաների ծննդյան օրերը:

    Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն էլ Araratnews.am-ին պատմեց, որ Վալենտինի օրը իրենց մոտ հատուկ անակնկալներ չեն լինում, օրն առանձնանում է միայն դրսում տիրող տոնական տրամադրությամբ. «Ուղղակի այդ օրը մարդիկ միմյանց ավելի շատ են ջերմություն և դրական էներգիա փոխանցում, դրական էմոցիաներ, ամբողջ մթնոլորտը սիրով է լցված լինում, առավել ևս` երիտասարդների մոտ: Եվ ինձ համար դրանով է ավելի շատ խորհրդանշական օրը: Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ում համար օրացուցային այդ օրը բնավ կարևոր չէ, կարևորը սերն է, որ պետք է լինի տարվա բոլոր 365 օրերին: Մենք առանց տոնական օրերի էլ կարող ենք մեկս մյուսի օրը ուղղակի տոն դարձնել՝ փոքրիկ անակնկալներով, ժեստերով»:

    Անակնկալ է եղել նաև Լուիզա Ղամբարյանի ամուսնու սիրո խոստովանությունը: Դերասանուհին հիշում է՝ դա եղավ հաղորդումներից մեկի ժամանակ, որն ինքն էր վարում. «Մենք ծանոթացել ենք հոկտեմբեր ամսին, ընկերուհուս ուղեկցել էի բժշկի՝ նրա մոտ: Սիրո խոստովանության օրը չեմ հիշում, բայց այն շատ հետաքրքիր կերպով եղավ: Ես հաղորդում էի վարում, որտեղ խորագրերից մեկի ժամանակ հայտնի մարդիկ սիրո խոստովանություն էին անում իրենց սիրելիներին, այդ հատվածի հետ ես կապ չունեի, քանի որ դա լրագրողական աշխատանք էր, ես ուղղակի հյուրերիս հետ ծաղկային կոմպոզիցիա էի պատրաստում, և այդ խորագրի ժամանակ ինքն ինձ սեր խոստովանեց»:

    Դերասանուհու ամուսինը` հայտնի մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը, նույնպես նշում է, որ իրենք կոնկրետ Վալենտինի տոնը չեն նշում, բայց 365 օրը իրենց մոտ սիրո տոն է. «Ես գիտեմ այդ օրվա պատմությունը, դրա համար էլ այն չեմ նշում, մենք 365 օր նշում ենք սիրո տոնը: Անակնկալներ հաճախ են լինում, իսկ ծաղիկներ՝ ոչ. ես չեմ սիրում ծաղիկներ, Լուիզան էլ չի սիրում»:

    Հաղորդավարներ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանն էլ սովորաբար նշում են Վալենտինը, սակայն այս տարի ծանր աշխատանքային օրվա պատճառով չեն հասցրել պատրաստվել տոնին: Ինչպես նշեց Վահե Խանամիրյանը՝ անկախ տոնից, անակնկալներ Լիլիթի համար միշտ լինում են. «Ամեն ինչ կախված է աշխատանքային ռեժիմից, օրինակ՝ այս տարի հատուկ չենք պատրաստվել, երևի տանը կնշենք՝ երկուսով: Իսկ անակնկալներ, անկախ տոնից, միշտ լինում են»:

    Լիլիթն էլ հավելեց, որ լարված աշխատանքային օր են ունեցել ու ոչինչ չեն հասցրել պատրաստել: «Անցած տարի հատուկ ընթրիք է եղել, բայց այս տարի չենք հասցնի ինչ-որ բան անել, աշխատանքից նոր ենք եկել տուն ու էլի պատրաստվում ենք վաղվա աշխատանքային օրվան»,- նշեց հաղորդավարուհին: Եվ չնայած հաղորդավարները այս օրը հատուկ կերպով չեն նշի, ամեն դեպքում նրանց երեկոները միշտ են հետաքրքիր անցնում՝ գինի վայելելով կամ ֆիլմ դիտելով:


    Նման թեմաներ

    scroll to top