Գլխավոր Լուրեր 4 ժամ փակ է լինելու Ծ.Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող...

4 ժամ փակ է լինելու Ծ.Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը

6
0

Հունիսի 26-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00-ը, փակ է լինելու Ծ.Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը (ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև Մ.Մելքոնյան տանող ճանապարհը):  Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից:

«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: