Գլխավոր Մշակույթ 40 անկեղծ նկարազարդումներ ամուսնության, հղիության և ընտանեկան կյանքի մասին

40 անկեղծ նկարազարդումներ ամուսնության, հղիության և ընտանեկան կյանքի մասին

7545
0

Յեհուդա Դևիրը իսրայելցի հանրաճանաչ նկարազարդող է, որը հայտնի է ֆանտաստիկ և զվարճալի իրերի էսքիզներով, որոնք նա և իր կինը`Մայան, ամեն օր զգում են: Շարունակեք կարդալ, որպեսզի տեսնեք էսքիզներն ու այս հրաշալի զույգին իրական կյանքում:

1.Տարեկան մազաթափություն
Ով երբևէ երկար մազերով կնոջ հետ ապրել է, նման իրավիճակում հայտնվել է:
2.Քո հերթն է
Երկուսն էլ գիտեն, որ սոխ կտրելը հեշտ գործ չէ: Այսպիսով՝ նրանք հերթով են անում դա:
3.Մեղրամոմով մազերի հեռացումը ցավոտ է
Մայան ատում է մեղրամոմը, որովհետև այն Խալկին է հիշեցնում:
4.Ես գիտեի՝ միայն դու ես դիետայի վրա
Այսպիսով՝ նա որոշեց ուտել միայն բնական սնունդ և բոլոր վերամշակված մթերքները հանեց սառնարանից:
5.Սե՛ր իմ, եթե ուզում ես, կարող եմ հատակին նստել
Նա ցանկանում է լոգանք ընդունել՝ մի բաժակ գինով: Հանգստանալու հրաշալի գաղափար է, այնպես չէ՞: Նա (տղամարդը) սկզբում նույնպես այդպես մտածեց:
6.Քեզ դու՞ր է գալիս
Ինչ-որ մեկը, կարծես, տարօրինակ սպագետի գտավ իր ափսեում:
7.Այն ցավոտ չէ՝ անկեղծ
Նա (տղամարդը) վախենում է ներարկումներից և երբեք չի գնացել պատվաստումների:
8.Խմբային աշխատանք
Վերևում նա կարծում է, որ փետուր է, իսկ ամուսինը չի զգում նույնիսկ իր քաշը:
9.Ո՛չ, սա արդար չէ
«Եվս 5 րոպե», և դու գիտես շարունակությունը։
10.Ինչպե՞ս կարող էիր
Նա (տղամարդը) չի կարող հավատալ, որ կինն առանց իրեն 5 սերիա արդեն նայել է:
11.Մազերս լա՞վն են
Նա կանգնում է, երբ ճանապարհին «հայելի» է տեսնում:
12.Սիրում եմ քո հարթ դեմքը
Բոլոր տղամարդիկ սիրում են իրենց մորուքը, մինչդեռ (գրեթե) բոլոր աղջիկները սիրում են իրենց տղամարդու սափրված դեմքը:
13.Արհեստավարժ մերսող
Մի փոքր ավելի ուժեղ… Լավ, ոչ այդքան:
14.Նա չի հրաժարվի ևս մեկ շարֆից
Նա պատրաստ է դուրս գալ տնից և սպասում է իր կնոջը:
15.Դու ոչ մի տեղ չես գնա
Նա հիվանդ է և արդեն օգտագործել է երկու տուփ անձեռոցիկ:
16.Ինչպե՞ս է ստացվում, որ միշտ ամանները լվանալու իմ հերթն է
Մեզանից ոմանք պարզապես ունեն անսպառ ունակություն ՝ օգտագործելու հսկայական քանակությամբ պարագաներ:
17.Սիրելիս, մենք ուշանում ենք
Նա (տղամարդը) ննջարան մտավ այն հույսով, որ նա (կինը) պատրաստ է:
18.Սա լու՞րջ է. դու սառնարանի՞ց ես ուտում
Ինչո՞ւ սնունդը սառնարանից հանել, ջեռուցել այն միկրոալիքային վառարանում, իսկ հետո միայն ուտել, եթե կարող ես … այո, պարզապես կերեք այն սառնարանում:
19.Սև ուրբաթ
Սև ուրբաթի օրը միայն նրա ամուսինը կարող է օգնել նրան հաղթահարել խոչընդոտները (մարդկանց):
20.Դեռ երեխա է
Չնայած երեսուն տարեկան լինելուն, նա դեռ ներսում երեխա է:
21.Եվ այսպես ամեն առավոտ
Ըստ էության, իրական կյանքում արթնանալը ոչ մի կապ չունի հոլիվուդյան ֆիլմերի հետ:
22.Թեժ ցնցուղ
Նա ցանկանում է, որ ջրի ջերմաստիճանը մի փոքր տաք լինի, բայց, ինչպես արդեն գիտենք, տղամարդիկ և կանայք տարբեր պատկերացումներ ունեն ջերմաստիճանը որոշելու համար:
23.Երբ նա (տղամարդը) հիվանդ է
Երբ նա հիվանդ է, ամբողջ աշխարհը քանդվում է:
24.Կարևոր չէ՝ ձմեռ է, թե ամառ. նա գիտի, թե ով է տան լավագույն ջեռուցիչը:
25.«Ինձ թվում է, որ նա պատրաստ է»
Մանկական բումը ավելի քան իրական է, և թվում է, որ նա միանշանակ պատրաստ է ունենալ իր սեփականը:
26.«Երեխա ունենալու» օպերացիան
Նա պատրաստ է կնոջը հպարտանալու առիթ տալ:
27.Միայն թե ոչ դու՝ նորից
Մինչ նրանք փորձում են Երկրի վրա նոր հրեշտակ պատկերել, Մայայի վաղեմի թշնամին այցելում է նրան:
28.Մանկական դեղորայքը կարող է օգնել
Քանի որ Մայան ամեն ինչ անում է մայր դառնալու համար, սա նշանակում է, որ նա խառնում է այն ամենը, ինչը կարող էր օգնել:
29.Վերջապես
Նրանք վերջապես իմացան, որ ծնողներ են դառնալու:
30.Անգամ մտքովդ չանցնի
Նա գիտի, որ Մայան հղի է, այդ պատճառով էլ չափազանց հոգատար է դարձել:
31.Երկուսիցդ էլ չեմ կարողանում հագենալ
Ամենակախարդական, սիրով լի շրջանը սպասման ժամանակն է:
32.Ոչ, դա այդպես մի օգտագործիր
Այդ գնդակը դրա համար չի ստեղծվել:
33.Երեխան շարժվեց
Դուք միշտ պետք է պատրաստ լինեք այս պահին … երբ երեխան առաջին անգամ հրում է:
34.Երբ հղի կինը զուգարան է ուզում
Երբ հղի կինը պետք է զուգարանից օգտվի, ոչ մի դուռ չի կանգնի նրա ճանապարհին:
35.Քեզ հաստա՞տ օգնություն պետք չէ
Նույնիսկ ամենապարզ բաները, ինչպիսին է կոշիկները հագնելը, խնդիր են դառնում, քանի որ որովայնը մեծանում է:
36.Այդ անիծյալ հորմոնները
Հղիության գործընթացը կախարդական և հրաշալի լինելուց զատ, նաև ցավոտ է:
37.Մեզանից մեկը պետք է դադարի խուճապի մատնվել
Լավ, միգուցե հարկավո՞ր չէ ամբողջ տունը քեզ հետ միասին հիվանդանոց տանել:
38.Բարի գալուստ, փոքրիկ հրեշտակ
Յեհուդան ու Մայան իրենց դստերն Արիել են անվանել:
39.Գլուխ կհանեմ
Կհաղթի՞ նա տակդիրների հետ պայքարում:
40.Անքուն գիշերներ
Նրանք գիտեին, որ անքուն գիշերներ են ունենալու, բայց չէին մտածում, որ այդքան բարդ է լինելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ