Գլխավոր Լուրեր 40 մլն ենք տնտեսել. Էջմիածնի քաղաքապետը՝ օպտիմալացումների մասին

40 մլն ենք տնտեսել. Էջմիածնի քաղաքապետը՝ օպտիմալացումների մասին

1
0

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին լրագրողներն այսօր հարցրին՝ էջմիածնում բողոքի ակցիաները շարունակվո՞ւմ են: «Ո՛չ, կրքերը հանդարտվել են: Էջմիածինը վերադարձել է իր բնականոն կյանքին»,- ասաց քաղաքապետը:

Լրագրողները հիշեցրին՝ Արշալույս համայնքի բնակիչները եւս բողոքում են համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանից՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդուց, պահանջում են նրա հրաժարականը: «Այդ հարցին ես իրավասու չեմ պատասխանել, քանի որ Արշալույսն առանձին համայնք է եւ կապ չունի Էջմիածնի հետ»,- ասաց քաղաքապետը:

Կա՞ն ճնշումներ Մանվել Գրիգորյանի աջակիցների կողմից բնակիչների վրա: Էջմիածնի քաղաքապետը բացասական պատասխանեց՝ ո՛չ, չկան:

Դիանա Գասպարյանին հարցրին նաև քաղաքապետարանում կրճատումների մասին: Էջմիածնի քաղաքապետն ասաց, որ կրճատումներ եղել են: «40 մլն դրամ ենք տնտեսել»,- ասաց քաղաքապետը: