Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 42 մլրդ պարտք՝ ՏԻՄ հարկերի թերի հավաքագրումից

    42 մլրդ պարտք՝ ՏԻՄ հարկերի թերի հավաքագրումից

    42 մլրդ պարտք՝ ՏԻՄ հարկերի թերի հավաքագրումից
    Փետրվար 11, 2019 13:35 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց  հարկերի թերհավաքագրումների մասին:

    «2000-ից մինչ այսօր ունենք 42 մլրդ դրամ պարտք: Սրանք պարտքեր են, որոնք հաճախ չեն հավաքագրվել սխալ վարչարարության հետեւանքով: Մենք համայնքապետին չենք ստիպում օրենքից դուրս որեւէ քայլ կատարել: Բայց Հայաստանում օրենքը պետք է գերակա լինի: Հայաստանի քաղաքացիներն իրավունքից զատ ունեն նաև պարտականություն: Չենք փորձում քաղաքացուն ստիպել կամ ունեզրկել: Մենք ընդամենը ցանկանում ենք, որ հարկերը հավուր պատշաճի հավաքագրվեն, որի շնորհիվ  համայնքի ղեկավարները կկարողանան աշխատանքներ կատարել իրենց համայնքներում»,- ասաց  գործադիր մարմնի անդամը:

    Սուրեն Պապիկյանի խոսքով՝ իրենք գույքագրում են, թե 42 մլրդ դրամ պարտքն ինչո՛ւ է կուտակվել՝ որքանը՝ սխալ վարչարարության, անբարեխիղճ չվճարողների ու այլ պատճառներով:


    Նման թեմաներ

    scroll to top